Պատերազմի հաշվին բիզնես
Ալբերդ Կռուպը երիտասարդ տարիներին թողնում է դպրոցն ու ամբողջ օրն անցկացնում է գործարանում: Ալբերտին հետաքրքրում էր միայն զենքերը ու զենքի պատվերները: Կռոպի համառության արդյունքում 1843 թվականին ստեղծում է պողպատ, որից պատրաստված հրանոթները լավագույն էին համարվում Եվրոպայում: Նրա ստեղծած թնդանոթները թեթև էին, ճշգրիտ և ավելի հեռու էին նետում, քան մրցակիցներին: Սակայն Կռոպի թնդանոթները ոչ մեկ չէր ցանկանում գնել:
Կռուպի առաջին հաճախորդը կայրս Վիլհեմ 1-ին էր, ով նրանից պատվիրում է 300 թնդանոթ: Վիլհեմը գնում է Կռուպի թնդանոթները, որոնք մի քանի անգամ ավելի թանկ էին, քան անգլիական թնդանոթները, սակայն կայսրը նախընտրում էր թանկ, բայց հայրենական արտադրությունը, քան թշնամունը:
Վիլհեմ կայսրը հայտնիություն բերեց Կռուպի թնդանոթներին, սակայն նա չէր էլ պատկերացնում, որ իրեն վաճառած առաջին խմբաքանակից հետո Կռուպը նույն թնդանոթները վաճառում էր նաև թշնամիներին՝ ֆրանսիացիներին: Թշնամիները իրար հետ պատերազմում ու կրակում էին նույն թնդանոթներով, ընթացքում հարստանում էր Ալբերտ Կռուպը:
1843 թվականից շատ տարիներ են անցել, բայց պատերազմի ու զոհերի վրա գումար աշխատողների մտածելակերպը չի փոխվել:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք