Հայտնի է Կուբանի ողբերգական վթարի պատճառը
Կրասնոդարի երկրամասում Կերչի նեղուցն ընկած ավտոբուսի վթարի պատճառը արգելակների անսարքությունն է դարձել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Դեպքի պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի արգելակային համակարգի անսարքությունը»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նախնական տեղեկություններով՝ ուղևորափոխադրումը պատվիրված է եղել:
Հիշեցնենք, որ ողբերգական վթարի հետևանքով մահացել է 18 մարդ, ևս 24-ը տուժել են: Զոհերի թվում երկու հայ է եղել:
Ավելի վաղ հայտնի է դարձել ավտոբուսի վարորդի ձերբակալման մասին: