Դեն Բիլզերյանը Լաս Վեգաս է մեկնել դարի բռնցքամարտը դիտելու (լուսանկար)
Լույս կիրակի գիշերը Լաս Վեգասում կմենամարտեն Ֆլոյդ Մեյվեզերն ու Քոնոր Մաքգրեգորը։ Դարի բռնցքամարտի տոմսերը վաճառված են, առաջին շարքերում նստած կլինեն առաջին մեծության աստղերը։
Նրանք են՝ Անջելինա Ջոլին, Դրեյքը, ԼեԲրոն Ջեյմսը, Դենզել Վաշինգթոնը, Շարլիզ Թերոնը, Էլոն Մասքը, Didd-ն, Մարկ Ուոլբերգը, LL Cool J-ն, Ջեյմի Ֆոքսը, Բոբ Քրաֆթը, Ռիք Ռոսը, Ադամ Լիվայնը, Մայլք Բեյը, Avicii-ն։
Նրանց է միացել նաև Դեն Բիլզերյանը, որն ընդատել է Հավայան կղզիներում իր արձակուրդն ու ընկերուհու և ընկերների հետ իր մասնավոր ինքնաթիռով Վեգաս է ժամանել
«Վեգաս ենք թռչում, ի՞նչ եք կարծում՝ ո՞վ կհաղթի»,-հարցնում է միլիոնատերը Instagram-ում՝ ընկերների հետ խաղաքարտ խաղալով։
Ի դեպ, բռնցքամարտից հետո հաղթողը շքեղ երեկույթ կկազմակերպի։ Իսկ եթե Ֆլոյդը հաղթի, երեկույթը կլինի գիշերային ակումբում։