Սթիվեն Քինգը արգելել է Թրամփին դիտել իր գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմերը
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նայել իր գրքերի հիման վրա նկարահանված «Այն» և «Միսթեր Մերսեդես» ֆիլմերը այն բանի համար, որ նախագահը Twitter-ում արգելափակել է Քինգին: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Օգոստոսի 24-ին հրապարակված հաղորդագրությունը մի քանի ժամվա մեջ հավաքեց ավելի քան 175 հազար լայք և վերահրապարակվեց ավելի քան 52 հազար անգամ: