Չե՞ք ուզում էն Աշոտի մասին երգող աղջկան (Ելենա Եսենինային) ՀՀ վաստակավոր արտիսի կոչում տալ
Չե՞ք ուզում էն Աշոտի մասին երգող աղջկան (Ելենա Եսենինային) ՀՀ վաստակավոր արտիսի կոչում տալ:
Ինչո՞ւ Տվեք, էլի:
Չէ որ նրան հիմա հաստատ ավելի շատ են լսում, քան մեր «վաստակավորներից» շատերին:
Էլ չասած, որ աղջիկն ավելի տաղանդավոր է երևում, քան մեր որոշ պալատական «վաստակավորներ»:
Ի դեպ, հաճելի՛ աղջիկ է Ելենան: Քիչ է մնում՝ ես մի պատասխան երգ իր մասին գրեմ ու հետը ծանոթանամ:
Ետ է պահում երկու հանգամանք. բա Աշոտը՞ (հանգամանք առաջին), և ես երգել չգիտեմ, անսլուխ եմ (հանգամանք երկրորդ):
Սարգիս Միքայելյան. Ֆեյսբուք: