Թրամփը մեկնաբանել է, թե ինչու է արգելել տրանսգենդերներին ծառայել բանակում
Դոնալդ Թրամփը արգելել է տրանսգենդերներին ծառայել բանակում: Այս մասին նշվում է նրա ստորագրած հուշագրում: Գրում է «РИА Новости»-ն:
Փաստաթղթի համաձայն տրանսգենդեր մարդկանց զինվորական ծառայության մասին Օբամայի վարչակազմի կողմից արգելքի վերացման պատճառով բանակի արդյունավետությունը նվազում է: Բանակի պահպանաման ծախսերը մեծանում է և խախտվում է անհատական միավորումների համակարգը:
Օրենքը ուժի մեջ է մտնելու 2018թ մարտի 23-ից:
Տարբեր տվյալներով, ամերիկյան բանակում ծառայում է 1.3 հազարից մինչև 6 հազար տրանսգենդեր մարդ: Իսկ ռազմական գերատեսչություննները պետք է որոշեն, թե ինչպես վարվել նրանց հետ: Բացի այդ պենտագոնին արգելվել էր օգտագործել իր ռեսուրսները՝ զինվորների սեռը փոխելու համար գործողություններ իրականացնելու համար:
Պենտագոնի նախկին ղեկավար Էշթոն Քարթերը քննադատել է Թրամփի գաղափարը: Նրա խոսքերով զինված ուժերում արդեն ծառայում են տրանսգենդերներ և նրանք իրենց ծառայությունը իրականացնում են արդյունավետ և արժանապատիվ:
«Զինվորների ընտրությունը ոչ թե արվում է ռազմական որակավորումների այլ սոցիալական քաղաքականության հիմքերի վրա»,- ասել է նա: