Ողջունում ենք ԱՄՆ Այովա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը ողջունում է ԱՄՆ Այովա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում:
«Մենք ողջունում ենք Այովայի կողﬕց, նահանգապետի հռչակագրով, Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- ասվում է գրառման մեջ:
Հիշեցնենք‚ որ Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսն օգոստոսի 24-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր է ստորագրել: Այսպիսով‚ Այովան դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 47-րդ նահանգը: