Թրամփից հեռացավ ևս մեկ խորհրդական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժեշտ տվեց ևս մեկ խորհրդականի: 46-ամյա Սեբաստիան Գորկան անվտանգության վիճահարույց հարցերով Թրամփի խորհչդականն էր, ով ավելի շատ աշխատում էր Սպիտակ տանը: Այս մասին հայտնում է Թրամփի վարչակազմը:
Սակայն Սպիտակ տունը սկզբում հերքել է այն փաստը, որ Գորկան ինքնակամ է հեռացել: «Սեբաստիանը հեռացման դիմում չի ներկայացերլ»,- նշել են Սպիտակ տնից:
Սեբաստիան Գորկան հունգարական ծագումով բրիտանացի է, ով ԱՄՆ քաղաքացիություն էր ստացել միայն մի քանի ամիս առաջ: Նա միշտ աջակցում էր Թրամփի քաղաքականությանը: Գորկային հաճախ էին քննադատում իրավածայրահեղական խմբավորումների հետ կապ ունենալու համար: