Կուբանում ջրից դուրս է բերվել ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված վերջին ուղևորին
Փրկարարները հայտնաբերել և Կերչի նեղուցիցդուրս են բերել Կուբանում վթարված ավտոբուսի վերջին ուղևորի մարմինը: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
«Դուրս է բերվել մահացած վերջին ուղևորի մարմինը‚ նա մինչ այդ անհետ կորածների թվում էր»- հայտնել են երկրի ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից:
Նշվում է‚ որ ավտովթարի հետևանքով մահացած անձանց թիվը 18 է: