Բրիտանիայում մեկնարկել է անօդաչու բեռնատարների փորձարկումները
Բրիտանիայի ճանապարհներով այսուհետ անօդաչու բեռնատարներ կերթևեկեն: Մինչև 2018թ. ավարտը Բրիտանիայում անօդաչու բեռնատարների թիվը կավելանա:
Ինչպես հայտնում է բրիտանական կառավարությունը` անօդաչու բեռնատարների փորձարկումները իրականացնում է անհատ կազմակերպությունը` Տրանսպորտային փորձարկումների լաբորատորիան:
Փորձարկման ժամանակ մեքենաների շարասյունը բաղկացած կլինի առավելագույնը երեք բեռնատարներից, ընդ որում նրանցից դեռևս միայն 2-ը կլինեն առանց վարորդների: Առաջին բեռնատարը, որը կգլխավորի շարասունը կլինի վարորդով:
Անօդաչուների արագությունը և կանգառը կսահմանի գլխավոր մեքնենայի վարորդը:
Բրիտանիայի Տրանսպորտի նախարարությունը հույս ունի‚ որ բեռնատարների նման երթևեկությունը հնարավորություն կտա կրճատել գազային արտանետումներ քանակը:
Նման անօդաչու բեռնատարների փորձարկումներ արդեն անցկացվել են ԱՄՆ-ում,Գերմանիայում, Ճապոնիայում: