«Apple»-ը իր App Store-ից ջնջել է բոլոր իրանական հավելվածները.Ըստ Թրամփի` Իրանին մեծ խնդիրներ են սպասում
Ամերիկյան «Apple» ընկերությունը App Store-ից հեռացրել է բոլոր իրանցի ստեղծարարաների կողմից ստեղծված հավելվածները: Այս մասին հայտնում է «Associated Press»-ը:
Իրանական Digikala ընկերության ղեկավար Ալի Մալեկին պատմել է, որ իր բոլոր հավելվածները հեռացվել են մոտ 10 օր առաջ: Դա կապված է ԱՄՆ` Իրանի դեմ նոր պատժամիջոցների հետ:
Իրանի Հաղորդակցությունների նախարար Մուհամմեդ Ջավադ Ազարի Ջախրոմը կոչ է արել հարգել իրենց իրանցի օգտատերերին: Շատ իրանցիներ քննադատել են Apple-ի որոշումը և #StopRemovingIranianApps հեշթեգերով հրապարակումներ են արել:
Apple-ում այս քայլը դեռ չեն մեկնաբանել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանին մեծ խնդիրներ են սպասում: