Տեխասում վրա է հասել «Կատրինայից» հետո ամենաուժեղ փոթորիկը. նահանգում հայտարարվել է արտակարգ իրավիճակ (տեսանյութեր)
«Հարվի» փոթորիկը, որը «Կատրինայի» ժամանակներից ամենաուժեղն է, վրա է հասել ԱՄՆ Տեխաս նահանգի վրա շաբաթ օրը գիշերը: Նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել: Փոթորիկի կենտրոնում քամու ուժգնությունը հասնում է 215 կմ/ժ-ի:
«Հարվիի» ժամանմանը նահանգում սպասում էին մի քանի օր: Այս ուժգնություն է հավաքել Մեքսիկայի ծոցում: Սպիտակ տունը հայտարարել է, որ տարերային աղետի գոտում կհայտնվեն ավելի քան 4,6 միլիոն ամերիկացիներ:
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոտին դեռևս չորեքշաբթի օրը իր նահահանգի 30 շրջաններում արտակարգ դրություն էր հայտարարել և նախապես պետական իշխանությունների հարցում էր արել, ապա սկսել էր տարհանել տարածքի բնակչությանը: Չորեքշաբթ երեկոյան նախագահ Թրամփը արտակարգ դրությունէ հայտարարել, ինչը կհեշտացներ պետական ռեսուրսների հոսքը դեպի աղետի գոտում հայտնված բնակչությունը:
10:30 pm. In the eye. Major damage to building. A whole wall collapsed. 943.5 mb. #HARVEY in Rockport pic.twitter.com/YTMiVWnnL9
— Josh Morgerman (@iCyclone) 26 августа 2017 г.
#Harvey makes landfall as a Category 4 hurricane near Corpus Christi #TXWX #HurricaneHarvey pic.twitter.com/EznPzGJjdU
— Suvro Banerji (@suvCBS) 26 августа 2017 г.