«Գահերի խաղի» երկրպագուներին հիասթափեցրել է սագայի գլխավոր դերասանուհու իրական արտաքինը (տեսանյութ)
«Գահերի խաղը» սերիալի գլխավոր հերոսուհիներից մեկի դերակատարը՝ Էմիլիա Կլարկը դժգոհել է‚ որ հեռուստասագայի երկրպագուները հիմնականում հրաժարվում են դերասանուհուն ընդունել իր «բնական» արտաքինով: Խոսքն այն մասին է‚ որ Կլարկն իրական կյանքում նման չէ իշխող Դրակոնների մայր Դեյներիս Տարգարիենին: Այս մասին հայտնում է «Ren.tv»-ն:
«InStyle» պարբերականին տված հարցազրույցում դերասանուհին պատմել է‚ որ «Գահերի խաղի» երկրպագուներին առաջին հերթին դուր չի գալիս Էմիլիա Կլարկի մազերի բնական գույնը‚ սակայն նրանց համար ամենամեծ հիասթափությունը եղել է այն ժամանակ‚ երբ իրենք իմացել են‚ որ դերասանուհու շքեղ վարսերն ընդամենը կեղծամ են: