Թրամփը արգելել է տրանսսեքսուալներին ծառայել բանակում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերադարձրել է իր նախորդ Բարաք Օբամայի կողմից չեղարկված ` տարնսսեքսուալների՝ բանակում ծառայելու արգելքը: Տեղեկատվությունը տարածել է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայությունը: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը:
«Ես հանձնարարում են պաշտպանության և ներքին անվտանգության նախարարներին վերադառնալ տրանսգենդերների զինվորական ծառայության 2016թ. օրենքին»,-ասում է Թրամփի խոսքում:
Նախագահի կարծիքով՝ Օբամայի կառավարության կողմից արված առաջարկությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ բանակի արդյուավետության, բանակի վրա արված ծախսերի չափի վրա: