Սիրտդ այսօր բացեցիր մեր առաջ խոսքով, այդ օրն էլ մեր սրտերը կբացես քո երաժշտությամբ.Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքը երգիչ Հայկոյին
Նազենի Հովհաննիսյանը շնորհավորել է երգիչ Հայկոյի ծննդյան օրը` կատարելով հետևյալ գրառումը.
«Էսօր Հայկ Հակոբյանի ծնունդն է ... ու միակ բանը, որ ես կարող եմ անել այս պահին, ուրախանալն է, ուրախանալը սրտանց, անկեղծ, շարունակական, որ նա ճաշակով ու ազնիվ շարունակում է իր ճանապարհը... ամեն մարդ իր ուղին ունի, բայց կեսը չանցած՝ շատերը հոգնում են, իսկ նա շարունակում է: Հայկ ջան ԳՆԱ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ! Քո ուղին շատ է խորդուբորդ, բայց քո արվեստը հարթում է ԱՄԵՆ ԻՆՉ: Մնա քո տեսակով, մնա քո ճաշակով ու շարունակիր լինել քո հնչյունով ու կարևոր էլ չէ չորս տասնամյակ ես ապրում, թե հարյուր չորս, կարևորը ԻՆՉՊԵՍ-ն է:
Հ.Գ անհամբեր եմ սպասում Սեպտեմբերի 8- ի համերգիդ, պատկերացնում եմ դու՛ որքան ես սպասում ու հուզվում: Սիրտդ այսօր բացեցիր մեր առաջ խոսքով՝ Armenia TV- ի եթերում, այդ օրն էլ մեր սրտերը կբացես քո երաժշտությամբ։ Լավ զրուցեցինք ծնունդիդ օրով, շնորհակալ եմ:
քեզ մանկուց լսող Նազենի:»