Չմտածող ու թերի կրթված քաղաքացուն անհամեմատ ավելի հեշտ է կառավարելը.ավել֊պակաս հարցեր չի տալիս, պակաս գիտակից է ու պասիվ֊կոմֆորմիստ է
Երբ վերջին՝ ասենք 25 տարին, ամենատարբեր տեսակի, ուղղության, պատկանելության կազմակերպություններից ու պետություններից մեր կրթության ոլորտի «արդիականացման» ու «բարեփոխման» համար ստացել ենք բազմաթիվ դրամաշնորհներ ու նաև ֆին աջակցություն, ոլորտի պատասխանատուների մտքով չէր անցնում, թե օտարների ինչի՞ն է պետք զարգացնել մեր կրթությունը, օգնել մեզ ունենալ գիտակից ու խելացի քաղաքացի, զարգացած դպրոց ու ԲՈՒՀ֊ական համակարգ:
Իզուր չեն ասում, որ պետության ոչնչացման ամենաարդյունավետ ճանապարհը սկսվում է ընտանիքի ու դպրոցի ոչնչացումից:
Հիմա, երբ բանը բանից անցել է, մտածում ենք ի՞նչ անել ստեղծված ծայրահեղ բարդ վիճայում:
Ի դեպ չմտածող ու թերի կրթված քաղաքացուն անհամեմատ ավելի հեշտ է կառավարելը,ավել֊պակաս հարցեր չի տալիս, պակաս գիտակից է ու պասիվ֊կոմֆորմիստ է:
Ալեն Ղևոնդյան.ֆեյսբուք: