Սոչիում ի՞նչ նվեր է ստացել Իսրայելի վարչապետը Վլադիմիր Պուտինից (տեսանյութ)
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կայացած հանդիպման ժամանակ նրան է նվիրել Թանախի աշխարհի առաջին հրատարակություններից մեկը՝ Ռաբբի Ռաշիի մեկնաբանությամբ: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
«Նախագահ Պուտինը այս շաբաթ ինձ ոգևորող բան տվեց. Աշխարհի առաջին տաղանդի գիրքից մի հատված, որը հրապարակվել է Ռաշիի մեկնաբանությամբ», - գրել է Նեթանյահուն իր ֆեյսբուքյան էջում:
Իսրայելի վարչապետը տեսանյութ է տեղադրել, որում երևում է նվերի նաձնման պահը: «Սա ձեռագիր է, որը ունի ավելի քան 20 էջ: Իսրայելում կա Թանախ՝ Ռաշի առաջին մեկնաբանությամբ, բայց դա չունի մի քանի տասնյակ էջեր», - մեկնաբանել է Նեթանյահուն: