Կուբանում խոշոր ավտովթարի զոհերի թվում հայեր կան. անուններ են հայտնի
Ըստ նախնական տվյալների՝ Կուբանում ավտովթարի հետևանքով զոհերի թվում 2 հայ կա: Այս մասին հայտնում են Ռոստովում Հայաստանի հանրապետության գլխավոր հյուպատոսությունից:
«Նրանց քաղաքացիությունը ճշտվում է»,-նշված է Հայաստանի ԱԳՆ Twitter-ում էջում:
Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Գործի առթիվ քրեական գործ են հարուցել։
Ռուսական «նորությունների դաշնային գործակալությունը հրապարակել են 18 զոհերի անունները, որոնթ թվում են Բուդուլյան Ս.-ն և Բուդուլյան Ա.-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկսկի շրջանում ավտոբուսը ջուրն է ընկել: Դեպքի հետևանքով մահացել է 12 մարդ:
Ինչպես հաղորդվում է, հինգ մարդու ճակատագիր դեռևս անհայտ է: Հաջողվել է փրկել 20 մարդու: Ավտոբուսը ջուրն է ընկել 4 մետր բարձրությունից, երբ խախտել է երթևեկության կանոնները:
«Интерфакс» գործակալության տվյալներով՝ Կերչի նեղուցն ընկած ավտոբուսը պատկանում էր «Таманьнефтегаз» ձեռնարկությանը: