Ավստրիայում 9 չեչեն է ձերբակալվել հանցագործ բանդա ստեղծելու կասկածանքով
Ավստրիայում ոստիկանության աշխատակիցները 9 չեչեն են ձերբակալել, ում կասկածում են հանցագործ կազմակերպության ստեղծման, մեքենայությունների, հրկիզման, բռնությունների, շորթման մեջ: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում տալով Ավստրիայի ՆԳՆ ղեկավար Վոլֆգանգ Սոբոտայի հայտարարությանը:
Վերջինիս խոսքով՝ իրավապահները նրանց հետքի վրա են դուրս եկել այս տարվա փետրվարին տեղի ունեցած բազմաթիվ ձերբակալություններից հետո:
Գործողության ժամանակ բազմաթիվ խուզարկություններ են արվել, որոնց ժամանակ հայտնաբերվել են զենքեր, թմրանյութեր: