Ողջունում եմ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի Հանրապետությանը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մասնակցել է մամուլի ասուլիսի, որտեղ պատասխանել է տարբեր երկրների լրագրողների և թղթակիցների հարցերին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Ինչպես հաղորդում է թուրքական «Mynet» լրատվամիջոցը, Մադուրոյին հարց ուղղած լրագրողներից է եղել նաև թուրքական «Ulusal kanal» լրատվակայքի թղթակիցը: Վերջինս մասնվորապես հարցրել է.
«Ի՞նչ ուղերձ թուրք ժողովրդի համար, որը ձեզ նման պայքարում է ամերիկյան իմպերիալիզմի դեմ»: Մադուրոն նախ վանկարկել է Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը, ապա հավելել.
«Ողջունում եմ մշակույթի և քաղաքակրթության օրրան հանդիսացող Թուրքիային՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի Հանրապետությանը»:
Այնուհետև Վենեսուելայի նախագահը խոսել է թուրք-վենեսուելական տնտեսական հարաբերությունների մասին և նշել, որ ցանկություն ունեն էլ ավելի զարգացնել երկկողմ հարաբերությունները: