Հայաստանի համար ավելի լավ նախադրյալ, քան համակարգային սերտաճումն է Արցախի պետականության հետ, չկա
Գրում են, որ Արկադի Ղուկասյանը ՀՀ նախագահի հավանական թեկնածու է, սակայն միակ խնդիրը, իբր թե, իր Արցախցի լինելն է: Նրա անձը մի կողմ դնելով՝ պետք է արձանագրվի, որ զուտ մարդաբանական տեսանկյունից Արցախցի լինելը, ոչ թե խնդիր է, այլ առավելություն է ՀՀ ներկայիս քաղաքական մշակույթի համատեքստում:
Արցախցիները եզակի են իրենց հանրային կառուցվածքով. դարեր շարունակ ունեցել են պետականություն, չունեն քրեական հեղինակություններ, դրանց փոխարեն ռազմական հեղինակություններ են, իսկ երկիրը հանդիսանում է ռազմական դիկտատուրա, որը հետևողականորեն տարեկան 15% աճ է արձանագրում:
Չկա Հայաստանի պետականության ամրապնդման համար ավելի լավ նախադրյալ, քան համակարգային սերտաճումը Արցախի պետականության հետ: ՀՀ իշխանության առաջին 3 դեմքերից առնվազն երկուսը պիտի անցած լինեն Արցախյան պետական համակարգով: Խոսքը, ոչ թե ծնունդով կամ արմատներով Արցախցի լինելու մասին է, այլ Արցախյան պետական մշակույթի «դպրոցի» կրող լինելու մասին:
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք: