Գերմանիան որոշել է սեքս-արդյունաբերության համար որակային աստիճաններ սահմանել
Գերմանիայում սեքս-արդյունաբերությունը պատրաստում են չափել մեկից վեց բալով: Այս մասին գրում է «Korespondent.net»-ը:
Գերմանիայի սեքս-արդյունաբերության գործիչները ներկայացնելու են որակի նշանը հավաստող թագերի ձևով: Հայտարարության համաձայն, միությունը պատրաստվում է ստուգել հասարակած տների աշխատանքը և նրանց աշխատանաքը գնահատել թագերով:
Ասոցիացիայի անդամները, նախևառաջ, մտադիր են գնահատել՝ արդյոք աշխատանքային պայմանները համապատասխանում են օրենսդրական նորմերին: Մասնավորապես պետք է ամբողջովին վերացվի բռնությունը և պետք է զերծ մնան հարկադրանքից ու հանցավոր գործունեությունից:
Երնրորդ փուլում նրանք պատրաստվում են ստուգել աշխատանքի կազմակերպումը, արտաքին տեսքը և ներքին դիզայնը, ինչպես նաև էրոտիկ ծառայությունների բազմազանությունը և որակը:
Երրորդ փուլում միությունը նախատեսում է գնահատման համար ներգրավվել նաև արտաքին ինստիտուտներին՝ որակի գնահատման արտաքին աուդիտի համար:
Նշենք նաև, որ մարմնավաճառությունը 2002թ-ից ի վեր օրինականացվել է Գերմանիայում, սակայն կոնկրետ վիճակագրություն չկա, թե քանի մարդ է ներգրավված այս բիզնեսի մեջ:
Միևնույն ժամանակ, պետությունն իր հերթին հետևում է հասարակական կյանքի այս ոլորտին: Մասնավորապես, այս տարվա հուլիսին ուժի մեջ մտավ սեքսի մասին աշխատողների պաշտպանության մասին օրենքը, որը նախատեսում է, օրինակ, պարբերական բժշկական զննումներ, ինչպես նաև «ահազանգ կոճակների» տեղադրում սպասարկում իրականացվող բոլոր սենյակներում: