Ինչպե՞ս է «Google»-ն օգնելու օգտատերերին ճիշտ կողմնորոշվել դեպրեսիայի հարցում
Նման հոգեբանական աջակցությունը հասանելի կլինի միայն ԱՄՆ-ում: Այս մասին գրում է «Korespondent.net»-ը:
«Google»-ի ամերիկյան տարբերակը կառաջարկի «դեպրեսիայի համար քննություն» անցնել այն օգտատերերին, որոնք որոնողական համակարգում կփնտրեն «դեպրեսիա» բառը:
Սա «Google»-ի և ԱՄՆ-ի Ազգային դաշինքի Հոգեկան առողջության (Nami) համատեղ նախագիծն է, որի նպատակն է օգնել օգտվողներին, ովքեր կասկածում են, որ նման հոգեբանական խնդիր ունեն և դիմեն բժշկական խորհրդատվության:
Սակայն իհարկե այս հարցաշարը լրացնելը չի կարող լիարժեք փոխարինել բժշկական խորհրդատվությանը:
Թեստի հղումը որոշումից հետո կհայտնվի որոնման արդյունքների բաժնում՝ հենց առաջին տողով: