Ճշտվում են՝ Կուբանում ավտովթարի արդյունքում ՀՀ քաղաքացիներ տուժել են, թե ոչ
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը ճշտում է Կուբանում ավտովթարի արդյունքում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայությունը:
Հիշեցնենք, որ Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկսկի շրջանում ավտոբուսը ջուրն է ընկել: Դեպքի հետևանքով մահացել է 12 մարդ: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով իր աղբյուրներին:
Ինչպես հաղորդվում է, հինգ մարդու ճակատագիր դեռևս անհայտ է: Հաջողվել է փրկել 20 մարդու: Ավտոբուսը ջուրն է ընկել 4 մետր բարձրությունից, երբ խախտել է երթևեկության կանոնները:
«Интерфакс» գործակալության տվյալներով՝ Կերչի նեղուցն ընկած ավտոբուսը պատկանում էր «Таманьнефтегаз» ձեռնարկությանը: