Նոր միջոց ԱՄՆ-ում՝ մահապատժի համար. ինչպես են լուծել ռասիստ մարդասպանի հարցը
Ամերիկյան Ֆլորիդա նահանգում մահապատժի է ենթարկվել 53-ամյա Մարկ Էսսեյը կրկնակի սպանության համար, որն իրագործել է 1987 թվականին: Մահացու ներարկման համար օգտագործվել է լիովին նոր միջոց՝ էտոմիդատ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Մահապատիժն իրագործվել է երեկ երեկոյան Ստարկ քաղաքում: Էտոմիդատը, որը նախկինում նմանատիպ նպատականերով չի օգտագործվել, մտել է երեք քիմիական նյութից բաղկացած «կոկտեյլի» բաղադրության մեջ: Այն օգտագործվել է որպես մահապատժի ենթարկված մարդու ցավային զգացումները բթացնող դեղահաբ: Այն փոխարինել է նախկինում օգտագործվող միդազոլին, որի ձեռքբերման հարցում իշխանությունները սկսել էին խնդիրներ ունենալ, քանի որ մատակարարող ընկերությունները հրաժարվում էին տրամադրել դեղահաբը:
1987 թվականին Էդեյը, իր գործողություններն ուղեկցելով ռասիստական մեկնաբանություններով, կրակել էր 34-ամյա սևամորթ տղամարդու վրա: Նույն տարում նա ևս մեկ մարդու էր սպանել: