Ես ֆրանսիացի և հայ եմ. դա տարանջատելը անհնար է, ինչպես կաթով սուրճի մեջ կաթը սուրճից բաժանելը. Շառլ Ազնավուրը Հոլիվուդի Փառքի ծառուղում (լուսանկարներ, տեսանյութ)
Օգոստոսի 24-ին Լոսն Անջելեսի՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում «Կենդանի կատարում» անվանակարգում թվով 2618-րդ պատվո աստղը շնորհվեց աշխարհահռչակ հայ շանսոնյե, երգահան Շառլ Ազնավուրին:
«Կցանկանայի կարևոր մի բան ասել: Ես ֆրանսիացի և հայ: Դրանք անհնար է տարանջատել, ինչպես հնարավոր չէ կաթով սուրճի ﬔջ բաժանել կաթը սուրճից»,- անգլերենով ասաց Ազնավուրը:
Նա ֆանտաստիկ հնարավորություն որակեց երկու մշակույթների արժանիքներն օգտագործելը, եթե որևէ լավ բան ես ցանկանում իրականացնել:
«Ես կիրառում եմ ֆրանսերենը աշխատանքիս մեջ, սակայն իմ ընտանիքի լեզուն եղել է և կմնա հայերենը»,- ասել է լեգենդար շանսոնյեն՝ հավելելով. «Երկու օր այստեղ անցկացնելով, ես դարձել եմ մի փոքր էլ կալիֆորնիացի, քանի որ այստեղ են ապրում իմ աղջիկն ու թոռները»:
Նշենք, որ Շառլ Ազնավուրի իսկական անունը Շահնուր Վաղինակ Ազնավուրեան է: Նա ծնվել է 1924 թ.-ի մայիսի 22-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: