«Խաղամոլ» Անգելա Մերկելի պահվածքը զարմացրել է հյուրերին (լուսանկարներ)
«Gamescom» ընթացիկ ցուցադրությունը յուրահատուկ է դարձել առնվազն մեկ պատճառով: Այն բացելու էր գնացել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Սակայն ավելի զարմանալի է այն, որ Մերկելը երկար է մնացել ցուցադրությանը: Նա դիտել է հայտնի հերոսների կոստյումներ հագած մարդկանց և նույնիսկ խոզուկներ է մեծացրել «Farming Simulator 2018-ին: Այս մասին գրում է Gmbox.ru-ն:
Անգելա Մերկելն աշխարհում վիդեոխաղերի ամենամեծ ցուցադրությանը ներկա է եղել հենց սկզբից և ի զարմանս շատերի այն արագ չի լքել: Սկզբից կանցլերը լուսանկարվել է մասնակիցների հետ, իսկ հետո խաղեր խաղացել: