Թուրքիան Էրդողանի օրոք չի մտնի ԵՄ. Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի ԱԳՆ Զիգմար Գաբրիելը հայտնել է, որ Թուրքիան Եվրամիության անդամ երկիր չի դառնա Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման ժամանակ: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով նախարարի հարցազրույցին «Bild» թերթին:
«Դա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում, սակայն Էրդողանի օրոք թուրքական կառավարությունն արագ տեմպերով շարժվում է հակառակ ուղղությամբ այն կողմից, որը ներկայացնում է Եվրոպան: Միանգամայն պարզ է, որ Թուրքիան ներկայիս վիճակով չի դառնա ԵՄ-ի անդամ»,- ասել է նա:
Ավելի վաղ Էրդողանը, հորդորելով Գերմանիայի ընտրություններին չքվեարկել այն կուսակցության օգտին, որը կանցլեր Անգելա Մերկելի հետ ընկերական հարաբերություններիմեջ է, հայտնել էր, որ նրանք «Թուրքիայի թշնամիներն են»: