Մակրոնը 3 ամսում դիմահարդարի ծառայությունների վրա ծախսել է 26000 եվրո
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 3 ամսում դիմահարդարի ծառայությունների վրա ծախսել է 26 հազար դոլար։ Այս մասին գրում է «Le Point»-ը։
«Էմանուել Մակրոնը շատ կապված է իր դիմահարդարի հետ։ Նախագահը ցանկացել է, որպեսզի նա լինի Ելիսեյան պալատում»,-նշվում է հրապարակման մեջ։
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն իր դիմահարդարին վճարել է ամսական մոտ 6000 եվրո, վարսահարդարին՝ 9895 եվրո, որը համեմատելի է ֆրանսիական կառավարության անդամների աշխատավարձերի հետ։