Ահաբեկիչներն ուզում են հանդիպել Ալլահի հետ, մենք նրանց այնտեղ կուղարկենք նախքան նրանք կհասցնեն ինչ-որ մեկին վնասել.Վենետիկի քաղաքապետ
«Մենք պետք է ամրապնդենք մեր անվտանգությունը: Ես վստահեցնում եմ, որ հենց ինչ-որ մեկն սկսի վազել Սան-Մարկոյի հրապարակում «Ալլահ Աքբար» գոչելով, նրան տեղում կգնդակահարեն»,- այս մասին իտալական Ռիմինի քաղաքում ընթացող միջազգային կաթոլիկական գիտաժողովի ժամանակ հայտարարել է Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բուրյանոն:
«Ահաբեկիչներն ուզում են հանդիպել Ալլահի հետ, մենք նրանց այնտեղ կուղարկենք նախքան նրանք կհասցնեն ինչ-որ մեկին վնասել: Վերջ դնել է պետք քաղաքական հանդուրժողականության կոչերին: Կտրուկ է պետք խոսել: Մենք չպետք է տպավորություն ստեղծենք, թե Իտալիայում կարելի է անել այն, ինչ խելքներին փչի»,-ավելացրել է քաղաքապետը: