Թուրքիայում դատավարությունը ավարտվել է փոխհրաձգությամբ.կան ծանր տուժածներ
Ստամբուլի Անատոլիական դատարանում դատական գործի քննության ժամանակ կանֆլիկտ է առաջացել, որը արդեն փողոցում վեր է ածվել փոխհրաձգության: Այս մասին գրում է թուրքական Anadolu-ն:
Նշվում է, որ փոխհրաձգությունը սկսվել է այն ժամանակ, երբ կոնֆլիկտող կողմերին դուրս են հրավիրել դատարանի դահլիճից:
Միջադեպի հետևանքով երկու մարդ է տուժել: Նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում: Հարձակվող կողմը թաքնվել է մեքենայում: Նրանց հանդեպ հետխուզում է հայտարարվել: