Նոր օրենքը սպառնալիք է Թրամփի համար. նա մտահոգված է
Թրամփը իր դժգոհությունն է հայտնել հակառուսական պատժամիջոցների ընդունման դեմ: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը՝ հղում տալով «Politico»-ին:
Թրամփը իր հիասթափությունն է հայտնել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների և փորձել է կանխել այն՝ Սենատի արտաքին հարաբերություններով զբաղվող Բոբ Կորկերին համոզելով, որ դա սխալ քաղաքական քայլ է:
Թրամփը պնդել է, որ նոր օրենքը հակասահմանադրական է և կարող է վնասել իր նախագահությանը:
Սակայն Կորկերը համոզմունք է հայտնել, որ օրնագիծը երկու պալատների կողմից էլ աջակցություն կստանա:
Օրինագիծը արդեն ընդունել է Սենատը և Թրամփն էլ օգոստոսի 2-ին այն ստորագրել է: