Հետաքրքիր է, մենակ Հայաստանում է, որ...
Հետաքրքիր է, մենակ Հայաստանում է, որ.
-Արկ կամ պայթուցիկ են գտնում, փորձում են կտրեն տեսնեն մեջն ինչ կա, կամ էլ պայթուցիկ սարքն են միացնում: Իրենց թվում է ռադիոընդունիչ է…ու…պայթում են՝ վերջի դեպքերով՝ երկու զոհ, երկու ծանր վիրավոր…
-Վարորդներն անընդհատ սիգնալամարտի են բռնվում, սիգնալախեղդ անում, սիգնալաեղանակներով հայհոյում, սիգնալակոծում ու քիչ է մնում մեքենաներով իրար խոյահարեն…
-Ամեն ինչ տարբեր օղակներում որոշվում է «դաբրո» հասկացողությամբ…Եթե «դաբրո» չունես, դու դու չես, դու կայացած չես, դու ոչնչի չես հասնի…Դու աբորիգեն ես…
-Պետք է Ռուսաստանում լավ ընկեր, ծանոթ, բարեկամ, հովանավոր ունենաս, որպեսզի բարձր պաշտոններ ստանաս:
- Հյուրանոցի անունը դնում են բանտ-ամրոցի անունով… Ասենք, օրինակ՝ հյուրանոցային համալիր «Բաստիլ»: Կարելի է հյուրանոցի կամ սրճարանի անունը դնել Մետեխի բանտ, Կարանդիրու(Բրազիլիա), որի յուրաքանչյուր 5-րդ կալանավորը վարակված է ՁԻԱՀ-ով, Սանտեն(Փարիզ), սիրուն է հնչում՝ չնայած բանտի անուն է, Գիտամարա՝ ինչ-որ հնդկական զիտագիտաներին հիշեցնող բան կա, նման անունով հյուրանոցում կամ սրճարանում կարող են հանգստանալ կամ ճաշել հնդկական սերիալների սիրահարները:
Իսկ Սաբանետա՞, լավ անուն է չէ՞, Վենեսուելայի բանտերից է, կամ Սան Քվենտին(Կալիֆոռնիա): Ռուսական կողմնորոշում ունեցողները կարող են հյուրանոցն անվանակոչել՝ Կրեստի, Բուտիրկա, Լեֆորտովո, Լյուբլյանկա: «Արշիպելագ Գուլագն» էլ վատ չի հնչում…. Մի խոսքով ուղեղներդ աշխատացրեք, եթե մի փոքր գորշ զանգված ունեք…Հավես չկա բանտում քնել, սրճել, ճաշել, այլ գործով զբաղվել թեկուզ մի երկու ժամով՝ վազն անցեք…
- (շարունակելի)
Ռոբերտ Մելքոնյան. Ֆեյսբուք: