«Իսլամական պետությունը» Իսպանիային նոր ահաբեկչություններով է սպառնացել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Իսպանիային նոր ահաբեկչություններով է սպառնացել: Այս մասին հայտնում է «Pais»-ը:
Պարբերականի տվյալներով՝ զինյալները հինգշաբթի սոցիալական ցանցերում տեսանյութ են հրապարակել իսպաներենով, որում սպառնալիքներ են հնչեցրել Իսպանիայի հասցեին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին, Բարսելոնայում մարդկանց բազմության մեջ բեռնատար էր մխրճվել, որի պատասխանատվությունը ստնանձնել էր «ԻՊ»-ն: Ահաբեկչության հետևանքով 15 մարդ է զոհվել, ևս 130 մարդ տուժել է: