Թուրքիայում բրիտանացի զբոսաշրջիկ են ձերբակալել
Թուրքիայում 52-ամյա բրիտանացի զբոսաշրջիկ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացին Թուրքիա էր եկել ընտանիքի հետ հանգստանալու համար, իսկ ձերբակալության պատճառ է դարձել երկրից հին մետաղադրամներ դուրս բերելու փորձը:
Դեպքը տեղի է ունեցել Բոդրում հանգստավայրում: Բրիտանացին արգելված հատվածում ջուրն է սուզվել, որտեղից հին բրոնզե մետաղադրամներ է գտել, որոնք, սակայն, օդանավակայանում պայուսակի զննության ժամանակ հայտնաբերվել են և առգրավվել, իսկ բրիտանացին ձերբակալվել է:
Նշվում է, որ նրան սպասվում է 3-ից 5 տարվա ազատազրկում: