Որն է բոլոր ժամանակների լավագույն կատակերգությունը
Բիլլի Ուայլդերի «Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմը դարձել է բոլոր ժամանակների լավագույն կինոկատակերգությունը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
1959 թ.-ի ֆիմում նկարահանվել են Մերիլին Մոնրոն, Թոնի Քերթիսը և Ջեք Լեմմոնը: Ֆիլմը պատմում է երաժիշտների մասին, ովքեր հանցագործներից թաքնվելով որպես կին են ներկայանում:
BBC-ի կայքում հրապարակված լավագույն կատակերգությունների ցանկում ներառվել են նաև «Դոկտոր Սթրենջլավ»-ը), «Էննի Հոլ»-ը, և այլն: