Դոնալդ Թրամփը կզոհի իր կառավարությունը հանուն պատի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է դադարեցնել կառավարության աշխատանքը: Նա դա ցանկանում է անել Մեքսիկայի սահմանին հսկայական պատի կառուցման ֆինանսավորմանը հասնելու համար: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
«Այսպես, թե այնպես, մենք կառուցելու ենք պատը, նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ լինի կրճատել սեփական կառավարությունը»,- այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է Արիզոնա նահանգում իր կողմնակիցներին:
Թրամփը նույնպես հայտնել է, որ հյուսիսամերիկյան գոտում ազատ առևտրի մասին համաձայնությունը ամենայն հավանականությամբ կդադարեցվի: