Ջորջ և Ամալ Քլունիների ռոմանտիկ ընթրիքը Իտալիայում (լուսանկարներ)
56-ամյա Ջորջ Քլունին և նրա 39-ամյա կինը` հայկական ծագումով Ամալ Քլունին, իրենց ընտանեկան երջանկությունն են վայելում Իտալիայում, ուր ժամանել են իրենց երկու ամսեկան երկվորյակների` Էլլայի և Ալեքսանդրի հետ: Անցյալ կիրակի զույգին նկատել են Չերնոբյո իտալական ռեստորանում: Ամալը հագել էր երկար կանաչ զգեստ Stella McCartney-ից, իսկ նրա ամուսին կրում էր ջինսեր և վերնաշապիկ: Դատելով ամեն ինչից` զույգը շտապում էր ռոմանտիկ ընթրիքի: