Բրիտանական սեքս-փառատոնի ընթացքում մարդ է մահացել
Մեծ Բրիտանիայի Թենբրիջ-Ուելս քաղաքում տեղի ունեցած սեքս-փառատոնի ժամանակ 1 մարդ է մահացել, իսկ մի կին ուղղաթիռով հոսպիտալացվել է մոտակա բուժկենտրոն: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն՝ հղում տալով Metro-ին:
«Flamefest» անվանումով Տոնակատարությունը ընթացել է անտառում, որին մասնակցել է շուրջ 200 մարդ: Փառատոնի մուտքավճարը կազմել է 700 դոլար: Փառատոնի մասնակիցներն իրենց «անսովոր հետաքրքրություններով չարաճճի գեդոնիստներ» են անվանում:
Հաղորդվում է, որ Քենտ կոմսության բնակիչները տագնապել են, երբ իմացել են, որ իրենց մոտակայքում «մեծերի համար նախատեսված փառատոն է անցկացվում», որի շրջանակներում նաև սեռական մերձեցման ոչ սովորական ուղիների մասին սեմինարներ են տեղի ունենում:
«Flamefest»-ից օրեր առաջ փառատոնի կազմակերպիչները հաղորդել էին, որ հավելյալ պահակախումբ են վարձել, սակայն, փաստորեն, դա չի օգնել:
Նշվում է, որ դեպքի պատճառները դեռևս հայտնի չեն: