Գարո Փայլանը բողոք է ներկայացրել թուրք սյունակագրի դեմ՝ քրիստոնյաներին «գյավուր» անվանելու համար
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը բողոք է ներկայացրել թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականի սյունակագիր Հայրեթթին Քարամանի դեմ: Այս մասին Քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
Գարո Փայլանը նշում է, որ սյունակագիրն իր գրառմամբ վիրավորել է քրիստոնյաներին՝ նրանց «գյավուր» անվանելով: Հայրեթթին Քարամանը մասնավորապես գրել է. «Գյավուրից բարեկամ դուրս չի գա, խոզի կաշվից էլ՝ սփռոց»:
Հայազգի պատգամավորը Քարամանի դեմ բողոքը ներկայացրել է դատախազություն՝ սյունակագրին մեղադրելով ազգերի մեջ ատեալություն սերմանելու և քրիստոնյաների վիրավորելու մեջ: