Ֆրանսիական լողափում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած 6 ռումբ է հայտնաբերվել
Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած վեց արկ է հայտնաբերվել Ատլանտյան օվկիանոսի ափին: Այս մասին գրում է «РИА Новости»-ին՝ հղում տալով «Parisien» թերթին:
Լողափում ռումբերի հայտնաբերումից անմիջապես հետո մարդկանց տարհանել են: Չնայած դրանք շատ հին են, սակայն գերազանց պահպանված են եղել:
Բարձր ջուրը թույլ չի տվել մասնագետներին տեղում զբաղվել ռումբերի վնասազերծմամբ, սակայն ակնկալվում է, որ դրանք այսօր կվնասազերծվել: Լողափը դեռևս շարունակում է փակ մնալ:
Օկուպացիայի ժամանակ Ֆորտ Սոկաան եղել է ֆաշիստական զորքերի տիրապետության տակ: Դուրս գալով նրանք ոչնչացնում են մի քանի շենքեր ու խաղատներ՝ թողնելով հարյուրավոր չօգտագործված զինամթերք: Մինչև հիմա այդ զինամթերքից պարբերաբար հայտնվում են տեղական լողափերում: