Թրամփի թիկնապահները պահանջում են վերանայել իրենց աշխատավարձերը
ԱՄՆ Գաղտնի ծառայությունները չեն կարողանում վճարել Սպիտակ տան հարյուրավոր աշխատակիցների աշխատավարձերը, որոնք պարտավորվում են ուժեղացված հսկողություն իրականացնել Թրամփի և նրա ընտանիքի անդամների անվտանգության համար: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն՝ հղում տալով «USA Today»-ին:
Գաղտնի ծառայության տնօրեն Ռանդոլֆը նշել է, որ ավելի քան հազար գործակալներ հասել են աշխատավարձի վճարման թույլատրելի սահմանին և արտաժամյա աշխատանք են իրականացրել:
Գործակալությունը պետք է պաշտպանի Թրամփին, ով ճանապարհորդում է գրեթե ամեն շաբաթ և կիրակի, ով ունեցվածք ունի Վիրջինիայում, Ֆլորիդայում և Նյու Ջերսիում, ինչպես նաև նրա ընտանիքի անդամներին, որոնք բիզնեսներ ունեն ինչպես երկրի տարածքում այնպես էլ արտասահմանում:
«Նախագահը մեծ ընտանիք ունի և նեք պատասխանատու ենք նրանց բոլորի անվտանգության համար, ես չեմ կարող ոչինչ փոխել այս հարցում»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ այժմ գաղտնի ծառայությունները պետք է պաշտպանի 42 մարդու, որոնց թվում Թրամփի ընտանիքի 18 անդամներն են, իսկ Օբամայի ժամանակ նրանք զբաղվում էին 31 մարդու պաշտպանությամբ:
Նրա խոսքերով այժմ ինքը չի կարողանում վճարել անգամ իր աշխատակիցների աշխատավարձերը: