«Իսլամական պետության» օրերը հաշվված են. ԱՄՆ ՊՆ
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Բաղդադ կատարած չհայտարարված այցի ժամանակ հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության օրերը հաշված են: Սակայն իր կարծիքով՝ դեռևս վաղ է խոսել դրա ջախջախման մասին: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Մեթիսի խոսքով՝ զինյալները այժմ «վերջին սահմանագծին են»: Երկրի ռազմական բարձրագույն ղեկավարությունը պետք է «լուռ իր աշխատանքն անի»: Նախարարը նաև համարում է, որ պետք է խուսափել մարտի հնարավոր ելքի առնչությամբ կանխատեսումներից: «Իմաստ չկա կանխատեսել այն, ինչն ըստ էության անկանխատեսելի է»,- ասել է Մեթիսը:
Նշենք, որ ԱՄՆ ՊՆ ղեկավարը չհայտարարված այցով Իրաք է ժամանել երկրի առաջնորդների հետ հանդիպելու համար: