Թրամփն արևի խավարմանը հետևել է կնոջ ու որդու հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան պատշգամբից հետևել է արևի լիարժեք խավարմանը։
Թրամփին է միացել նրա կինը՝ Մելանյան, և որդին՝ Բերոնը։
Խավարմանը հնարավոր էր հետևել ԱՄՆ ողջ տարածքում 99 տարում առաջին անգամ։
Նրանց համար, ովքեր չեն կարողացել հետևել երևույթին, NASA աերոտիեզերական գործակալությունն ուղիղ հեռարձակում է իրականացրել։