Մտորումներ Արթուր Ալեքսանյանի դիմավորման շուրջ
Այսօր մեր ազգը կրկին հպարտանալու առիթ ունեցավ: Ու կրկին այն մեր ժողովրդին նվիրեց աշխարհի արդեն եռակի չեմպիոն,2016 թ-ի Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Այսօր Փարիզում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե մեդալ: Պատկերացնում են,թե Փարիզից վերադառնալուց հետո ինչ իրարանցում է լինելու Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Հազարավոր երկրպագուներ,բազմաթիվ ծածանվող եռագույններ,դհոլ-զուռնա և բազմաթիվ պաշտոնյաներ,ովքեր իրար հերթ չտալով շնորհավորելու են գյումրեցի դյութազնին և նրա մարզիչին հերթական անգամ մեր եռագույնը պատվով ներկայացնելու համար: Ասեմ,որ այդպես էլ պետք է լինի:
Սակայն ընդամենը երեք ամիս առաջ նույն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում,որտեղ գտնվում էի գործի բերումով,մի զավեշտալի և տխուր տեսարանի ականատես եղա: Օդանավակայանում տեսա մի քանի ինձ ծանոթ գյումրեցիների և հարցիս,թե ի՞նչ եք անում պատասխանեցին.«Եկել ենք դիմավորելու մեր ընկերոջն՝Արթուրին: «Պարզվեց,որ սերբական Նովի Սադ քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մասնակցելուց հետո Հայրենիք էին վերադառնում մեր մարզիկները,այդ թվում նաև Արթուր Ալեքսանյանը,ով նվաճել էր բրոնզե մեդալ:
Զարմացա,որ ոչ մի երկրպագու չէր դիմավորում մեր հավաքականին,այդ թվում նաև Արթուրին: Զավեշտալի էր նաև այն,որ չկար ոչ մի պաշտոնյա: Այսինքն,Արթուր Ալեքսանյանի նվաճած բրոնզն արժեք չունե՞ր: Աշխարհի շատ բարեկեցիկ երկրներ կերազեին,որ իրենց մարզիկներից մեկը գոնե բրոնզե մեդալակիր դառնա: Մեր «երեսառած» երկրպագուները մոռանում են,որ Արթուրը ՄԱՐԴ է,ռոբետ չէ և չի կարող մշտապես չեմպիոն լինել: Եղել են և կլինեն պահեր,երբ ինչ-որ բան այնպես չի ստացվի և այդ ժամանակ է,որ երկրպագուների Արթուրի կողքին գտնվելը հազար անգամ ավելի կգնահատվի վերջինիս կողմից,քան իր չեմպիոն լինելու ժամանակ հազարավորների ներկայությունը նրան դիմավորելու ժամանակ:
Չնայած,ոչինչ չի փոխվել Հին Հռոնի ժամանակներից: Հասարակությանը՝պլեբսին տուր միայն «Хлеба и зрелищ» և մի կողմ քաշվի:
Ինչ վերաբերվում է պաշտոնյաներին,ապա ասեմ՝հազար ամոթ ձեզ: Գոնե մեկ անգամ եկեք և տեսեք թե ինչ սարսափելի և խայտառակ պայմաններում է պարապել և պարապում Օլիմպաիկան և Աշխարհի եռակի չեմպիոնը: Գոնե հիմա մի փոքր թասիբ դրսևորեք և վերանորոգեք Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունը կրող մարզադպրոցը:
Հ.Գ.Արթուր Ալեքսանյանը Փարիզում ոսկի նվաճելով նաև շախ և մատ արեց Թբիլիսիի «Գրանդ Պրի»-ի կազմակերպիչներին, ովքեր թուրքերի հետ միասին ջանք ու եռանդ չխնայեցին,որ Ալեքսանյանին ոսկի չտային:
Գագիկ Համբարյան.ֆեյսբուք: