Դոնի Ռոստովում խոշոր հրդեհից տուժածների թիվը հասել է 45-ի.նրանց մինչև 20 հազար ռուբլու փոխհատուցում կտրամադրվի
ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 45 մարդ է տուժել: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Վերջին տվյալներով` բժշկական օգնություն ստանալու է դիմել 45 մարդ: Նրանցից 7-ը հոսպիտալացվել են»,- նշում է աղբյուրը:
Ավելի վաղ հայտարարվել էր 36 տուժածների մասին:
Տուժածներին մինչև 20 հազար ռուբլի փոխհատուցում կտրամադրվի: