Ինչո՞ւ է դիզայները դատի տվել Բրեդ Փիթին և Անջելինա Ջոլիին
Ներքին հարդարման դիզայներ Օդիլ Սուդանը դատի է տվել նախկին ամուսիններ Անջելինա Ջոլիին և Բրեդ Փիթին այն բանի համար, որ վերջիններս հրաժարվել են ճանաչել Պրովանսում իրենց վիլլայի լուսավորման համար դիզայների հեղինակային իրավունքները: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:
Նշվում է, որ նախկին ամուսններին ունեցվածքը քննելու ընթացքում հայտարարվել է, որ վիլլայի դիզայնով զբաղվել է ոչ թե Սուդանը, այլ իր նախկին ենթական: Դիզայները այդ հայտարարությունը վիրավորական է համարել և դատական պրոցես սկսել:
Սուդանի խոսքով՝ 2010 թ.-ին, երբ ինքը առաջին անգամ եկել է Միրավալ, աստղային զույգը իր հետ պայմանագիր չի հաստատել: րենք աշխատանքը սկսել են բանավոր համաձայնությամբ: Նա դերասաններից գումար է ստացել, սակայն որոշ ժամանակ անց ամեն ինչ փոխվել է: Ջոլին և Փիթը դադարել են իրեն վճարել, սակայն ստիպել են ավարտել աշխատանքը:
Առանց միջոցների մնալով՝ Սուդանը հարկադրված է եղել փակել դիզայներական ստուդիան: