Մարսելում մարդկանց վրաերթը ահաբեկչություն չի որակվել
Մարսելում ոչ մեծ ֆուրգոնը հաորդաբար հարվածել է 2 ավտոբուսների կանգառների: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Նշվում է, որ 40-ամյա կին է մահացել, ավտոբուսի սպասող մեկ տղամարդ էլ ծանր վնասվածք է ստացել: Այնուամենայնիվ Մարսելի նահանգապետ Քսավյե տարաբյոն տեղի ունեցածը ահաբեկչություն չի համարում:
Ոչինչ դրան մատնացույց չի անում, մանրամասնել է նահանգապետը: Վերջինիս կարծիքով՝ խոսքը գնում է ավելի շատ հոգեկան խանգարումով մարդու մասին: Ֆուրգոնի 35-ամյա վարորդը ձերբակալվել է: Նրա գործերի մեջ հոգեբուժական կլինիկաների տարբեր փաստաթղթեր է հայտնաբերվել:
Նախքան ֆուրգոնի վարորդին ձերբակալելը, նա կարողացել է վերջին կանգառին հարվածելուց հետո ևս 10 կիլոմետր առաջանալ: