Սերժ Թանկյանն այսօր նշում է ծննդյան 50-ամյակը
Oգոստոսի 21-ին ծննդյան 50-րդ տարեդարձն է նշում համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, որը «System of A Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի համահիմնադիրն ու մենակատարն է:
Բեյրութում ծնված Թանկյանը կրթություն է ստացել Լոս Անջելեսի հայկական Rose and Alex Pilibosi դպրոցում, հետագայում ուսումը շարունակել է մարքեթինգի բնագավառում:
1990-ական թվականների սկզբին Թանկյանը հանդիպել է Դարոն Մալաքյանին, որի հետ էլ որոշել են նոր ռոք խումբ ստեղծել։ Երաժիշտն ունի սեփական ձայնագրման ստուդիա, որը կոչվում է «Serjical Strike»: