Սիրուշոն ներկայացրել է իր նոր՝ «Հմայիլ» զարդերի հավաքածուն (լուսանկար)
Սիրուշոն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել և այն մեկնաբանել է, նշելով, նոր հավաքածուի ստեղծման ոգեշնչման աղբյուրը:
«Ամիսներ առաջ մի նմուշ գրավեց իմ ուշադրությունը, որը հայտնաբերվել էր Արցախում պեղումների ընթացքում։ Այն ինձ միանգամից «հմայեց» իր նրբությամբ, կանացիությամբ ու մանրակրկիտ աշխատանքով...
Հասկացա, որ նրան պետք է նոր շունչ հաղորդել։ Այսպիսով ստեղծվեց մեր նոր «Հմայիլ» հավաքածուն,որն արդեն հասանելի է մեր կայքում»,- գրել է երգչուհին: